Ռուսաստանը զգուշացրել է ՀԳՀԾ-ի չեղարկման և դրա հետևանքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i90592-Ռուսաստանը_զգուշացրել_է_ՀԳՀԾ_ի_չեղարկման_և_դրա_հետևանքների_կապակցությամբ
Ռուսաստանի կառավարությունը մի հաղորդագրությամբ ընդգծելով, որ ՀԳՀԾ-ն բոլոր կողմերի շահերի ապահովումը հավասարակշռող մեխանիզմ է, հայտարարել է. «Այս համաձայնության չեղարկումը լուրջ հետևանքներ կունենա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2018 02:55 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացրել է ՀԳՀԾ-ի չեղարկման և դրա հետևանքների կապակցությամբ

Ռուսաստանի կառավարությունը մի հաղորդագրությամբ ընդգծելով, որ ՀԳՀԾ-ն բոլոր կողմերի շահերի ապահովումը հավասարակշռող մեխանիզմ է, հայտարարել է. «Այս համաձայնության չեղարկումը լուրջ հետևանքներ կունենա»:

ԻՌՆԱ-ն հղում կատարելով Ռուսաստանի ԱԳ նախարարությանը հաղորդել է, որ  հաղորդագրությունը ռուսական կողմը հրապարակել է Ժնևում գումարված Միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագրի վերատեսության համաժողովի նախապատրաստական կոմիտեի երկրորդ նստաշրջանի ընթացքում:

«ՀԳՀԾ-ում շահերի փխրուն հավասարակշռության խախտումը լուրջ հետևանքներ կարող է ունենալ միջազգային անվտանգության և միջուկային զենքերի տարածումն արգելող համակարգի վրա»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ կարդում ենք. «Առանց որևէ պատճառի և միջազգային հանրության կամքին հակառակ ՀԳՀԾ-ի չեղարկումն ազդելու է նաև Կորեական թերակղզում միջուկային հարցի կարգավորմանն ուղղված ջանքերի վրա»: