Ռուսաստանը զգուշացրել է ՀԳՀԾ-ի չեղարկման և դրա հետևանքների կապակցությամբ
Ռուսաստանի կառավարությունը մի հաղորդագրությամբ ընդգծելով, որ ՀԳՀԾ-ն բոլոր կողմերի շահերի ապահովումը հավասարակշռող մեխանիզմ է, հայտարարել է. «Այս համաձայնության չեղարկումը լուրջ հետևանքներ կունենա»:
ԻՌՆԱ-ն հղում կատարելով Ռուսաստանի ԱԳ նախարարությանը հաղորդել է, որ հաղորդագրությունը ռուսական կողմը հրապարակել է Ժնևում գումարված Միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագրի վերատեսության համաժողովի նախապատրաստական կոմիտեի երկրորդ նստաշրջանի ընթացքում:
«ՀԳՀԾ-ում շահերի փխրուն հավասարակշռության խախտումը լուրջ հետևանքներ կարող է ունենալ միջազգային անվտանգության և միջուկային զենքերի տարածումն արգելող համակարգի վրա»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ կարդում ենք. «Առանց որևէ պատճառի և միջազգային հանրության կամքին հակառակ ՀԳՀԾ-ի չեղարկումն ազդելու է նաև Կորեական թերակղզում միջուկային հարցի կարգավորմանն ուղղված ջանքերի վրա»: