Թուրքիայի, Ադրբեջանի և Ուկրաինայի եռակողմ համագործակցության նիստը Բաքվում
Մայիսի 4-ին Բաքվում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարությունների ներկայացուցիչների համագործակցության եռակողմ ժողովը։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի առաջին տեղակալ Ումիթ Յարդըմը, Ուկրաինայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Վասիլ Բոդնարը և Հալեֆ Հալեֆովը մասնակցել են Բաքվում կայացած եռակողմ նիստին:
Կողմերը կարևորել են համագործակցությունների ընդլայնման նպատակով, պարբերաբար նմանատիպ հանդիպումների կազմակերպումը:
Բանակցող կողմերը անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև էներգետիկ, բեռնափոխադրման, կրթական, առևտրատնտեսական, տուրիզմի ոլորտներին վերաբերող եռակողմ համագործակցության ընդլայնմանը: