Ցույցեր Դալասում՝ ԱՄՆ-ում ազատ զենք կրելու իրավունքի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i90742-Ցույցեր_Դալասում_ԱՄՆ_ում_ազատ_զենք_կրելու_իրավունքի_դեմ
Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ Դալասի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել երկրում ազատ զենք կրելու օրենքի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2018 12:23 Asia/Tehran
  • Ցույցեր Դալասում՝ ԱՄՆ-ում ազատ զենք կրելու իրավունքի դեմ

Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ Դալասի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել երկրում ազատ զենք կրելու օրենքի դեմ:

Reuters գործակալության հաղորդմամբ՝ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում Զենքի ազգային միության տարեկան նիստում ԱՄՆ նախագահի ելույթի ժամանակ, ակտիվիստները ցույցեր են անցկացրել ՝ պահանջելով ավելի խիստ սահմանափակումներ կիրառել զենքի առք ու վաճառքի ոլորտում:

Դալասի ցուցարարները պաստառներ էին կրում, որոնց վրա կային Զենքի ազգային միությանը քննադատող գրություններ: Ցույցին մասնակցում էին նաև Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի հարազատները:

Փետրվար ամսին Ֆլորիդայի Փարքլենդի մի դպրոցում տեղի ունեցած հրաձգության դեպքից հետո մեծ թվով աշակերտներ ու ուսուցիչներ ցույց էին անցկացրել զենք կրելու ազատության օրենքի դեմ:

Թրամփը զենքի կրումը սահմանափակելու փոխարեն, առաջարկել է զինել նաև ուսուցիչներին: