Չավուշօղլուն զգուշացրել է ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i90744-Չավուշօղլուն_զգուշացրել_է_ԱՄՆ_ին
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է ԱՄՆ-ի պետայրերին՝ իր երկրի դեմ պաշտպանական ու ռազմական ոլորտներում պատժամիջոցներ կիրառելու համար Կոնգրեսի որոշ օրենսդիրների առաջարկած նախագծի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2018 12:55 Asia/Tehran
  • Չավուշօղլուն զգուշացրել է ԱՄՆ-ին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է ԱՄՆ-ի պետայրերին՝ իր երկրի դեմ պաշտպանական ու ռազմական ոլորտներում պատժամիջոցներ կիրառելու համար Կոնգրեսի որոշ օրենսդիրների առաջարկած նախագծի կապակցությամբ:

«Թասնիմ» գործակալությունը հաղորդել է.«Հակադարձելով ԱՄՆ-ի կողմից Թուրքիային զինտեխնիկայի վաճառքի արգելմանը, Մևլութ Չավուշօղլուն ասել է.«Թուրքիան ԱՄՆ-ի ազդեցության տակ հայտնվող երկիր չէ»»:

«Այսօր ոչ մի երկիր գերտերություն չէ և Թուրքիան պարտավոր չէ իրականացնել մեկ այլ երկրի ընդունած որոշումները». ավելացրել է նա:

Նշելով, որ ԱՄՆ-ն իրավունք չունի չեղարկել Թուրքիային «F-35» կործանիչների վաճառքի պայմանագիրը, Չավուշօղլուն հավաստիացրել է. «Եթե Վաշինգտոնի պետայրերը նման սխալ թույլ տան, հանդիպելու են Անկարայի խիստ պատասխանին»:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեն Պենտագոնից պահանջել էր Կոնգրեսին զեկուցել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մասին, որպեսզի դադարեցվի զենքի վաճառքը Թուրքիային: