«Ֆեյսբուք»-ը սատարել է ԻԼԻՊ-ի հովանավորներին
https://parstoday.ir/hy/news/world-i90784-Ֆեյսբուք_ը_սատարել_է_ԻԼԻՊ_ի_հովանավորներին
Իր օգտատերերի տեղեկությունները վաճառելու կապակցությամբ «Ֆեյսբուք»-ի վերջին սկանդալից հետո, ընկերությունն այս պահին մեկ այլ մեղադրանքի առջև է կանգնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2018 22:52 Asia/Tehran
  • «Ֆեյսբուք»-ը սատարել է ԻԼԻՊ-ի հովանավորներին

Իր օգտատերերի տեղեկությունները վաճառելու կապակցությամբ «Ֆեյսբուք»-ի վերջին սկանդալից հետո, ընկերությունն այս պահին մեկ այլ մեղադրանքի առջև է կանգնել:

«Թելեգրաֆ» ինտերնետային կայքի հաղորդման համաձայն, «Ծայրահեղականության դիմակայման նախագիծ» անվամբ  ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ «Ֆեյսբուք» ընկերությունն «Առաջարկված ընկերներ» այլընտրանքի միջոցով իրար է միացրել աշխարհի 96 երկրներում գտնվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հազարավոր կողմնակիցների:

Այլ խոսքով, «Ֆեյսբուք»-ը մանրակրկիտ ալգորիթմների միջոցով իրար է միացրել նույն ցանկություններն ու յուրահատկություններն ունեցող անձանց:

«Առաջարկված ընկերներ»-ի այլընտրանքն ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին օգնել է ընդլայնել անհատական կապերը և դա օգտագործել իրենց ցանցի ընդլայնման ու հզորացման համար: