Երեքշաբթի օրը Թրամփը հայտարարելու է ՀԳՀԾ-ի մասին իր որոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i90868-Երեքշաբթի_օրը_Թրամփը_հայտարարելու_է_ՀԳՀԾ_ի_մասին_իր_որոշումը
ԱՄՆ նախագահը երկուշաբթի գիշեր Թուիթերում կատարած գրառման մեջ հայտարարել է, որ մայիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 14-ին (Թեհրանի ժամով 22:30) հայտարարելու է ՀԳՀԾ-ի մասին իր որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2018 03:05 Asia/Tehran
  • Երեքշաբթի օրը Թրամփը հայտարարելու է ՀԳՀԾ-ի մասին իր որոշումը

ԱՄՆ նախագահը երկուշաբթի գիշեր Թուիթերում կատարած գրառման մեջ հայտարարել է, որ մայիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 14-ին (Թեհրանի ժամով 22:30) հայտարարելու է ՀԳՀԾ-ի մասին իր որոշումը:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Իրանը և ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ հինգ երկրները, գումարած Գերմանիան, 2015 թվականի հուլիսին հանգեցին համաձայնության, որը Իրանի միջուկային խաղաղանպատակ աշխատանքների որոշ բաժիններում սահմանափակություններ հաստատելու դիմաց երաշխավորում էր Իրանի միջուկային ծրագրի հետ կապված միջազգային ու միակողմանի բոլոր պատժամիջոցների չեղարկումը:

ԱՄՆ-ի նախկին վարչակազմը խուսափում էր ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրագործումից. Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելոըց հետո, ՀԳՀԾ-ի գործադրման ճանապարհին ԱՄՆ-ի խափանիչ քայլերը վերածվեցին միջազգային այս համաձայնության չեղարկման կապակցությամբ սպառնալիքների:

ԱՄՆ նախագահը սպառնացել է, որ եթե ՀԳՀԾ-ն իր տեսակետների համաձայն չփոխվի, Վաշինգտոնը դուրս կգա համաձայնությունից:

Հակառակ Թրամփի, աշխարհը ցանկանում է պահպանել ՀԳՀԾ-ն: