ԵՄ-ն հավատարիմ է ՀԳՀԾ-ին. Մուգերինի
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին ՀԳՀԾ-ից հրաժարվելու մասին Դոնալդ Թրամփի որոշումը հայտարարվելուց հետո ընդգծեց. «ԵՄ-ն շարունակելու է հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին և վճռակամ է դա պահպանել»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆեդերիկա Մուգերինին երեքշաբթի գիշեր ընդգծելով, որ միջուկային համաձայնությունը դիվանագիտական 12-ամյա աշխատանքի արդյունքն է և պատկանում է ողջ աշխարհին, ԻԻՀ-ի իշխանություններին կոչ արեց որևէ մեկին թույլ չտալ խաթարել այդ համաձայնությունը:
«ԱԷՄԳ-ն 10 զեկույցներ է հրապարակել և բոլոր զեկույցներում հաստատել է, որ Իրանը լիարժեքորեն հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորություններին»,-հայտարարեց ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծելով, որ լիովին վստահում է ԱԷՄԳ-ի գործունեությանն ու անկախությանը:
Ֆեդերիկա Մուգերինին նկատելով, որ Իրանի դեմ միջուկային պատժամիջոցների չեղարկումը միջուկային համաձայնության գլխավոր ու անհրաժեշտ բաժինն է համարվում, հավելեց. «ԵՄ-ն իրեն լիովին պարտավորված է զգում երաշխավորելու, որ Իրանն օգտվելու է միջուկային պատժամիջոցների վերացման բոլոր առավելություններից»:
«ԵՄ-ն կհովանավորի ՀԳՀԾ-ի շրջանակներում եվրոպական երկրների կատարած ներդրումները»,-հայտարարեց Մուգերինին իր մտահոգությունը հայտնելով Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների հայտարարման հավանականության կապակցությամբ: