Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան հավատարիմ կմնան ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i91000-Բրիտանիան_Գերմանիան_ու_Ֆրանսիան_հավատարիմ_կմնան_ՀԳՀԾ_ին
Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարները հակազդելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման մասին այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն ընդգծեցին Իրանի հետ միջուկային համաձայնության հանդեպ իրենց հավատարմությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2018 21:39 Asia/Tehran
  • Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան հավատարիմ կմնան ՀԳՀԾ-ին

Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարները հակազդելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման մասին այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն ընդգծեցին Իրանի հետ միջուկային համաձայնության հանդեպ իրենց հավատարմությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, այս հաղորդագրության համաձայն, որի մեկ օրինակը տեղադրվել է Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կայքէջում, մատնանշում կատարվելով այն մասին, որ ՀԳՀԾ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից միաձայնությամբ հաստատվել է թիվ 2231 բանաձևի տեսքով, ասված է. «Այս համաձայնությունը շարունակում է կարևոր համարվել Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի համար»:

Հաղորդագրությունն անդրադառնալով այն կետին, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևն Իրանի միջուկային համաձայնության կապակցությամբ պարտադրող ու օրինական շրջանակ է համարվում, բոլոր կողմերին կոչ է արվել հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրմանն ու պատասխանատվությամբ քայլ վերցնել:

«Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան իրենց պարտավորված են զգալու, որպեսզի ՀԳՀԾ-ն պահպանվի և մյուս կողմերի համագործակցությամբ Իրանի ժողովուրդը շարունակի տնտեսապես օգտվել ՀԳՀԾ-ի առավելություններից»,-նշված է հաղորդագրության մեջ:

Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարներն այս համատեղ հայտարարության մեջ նաև Իրանին կոչ են արել ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ-ի որոշման դիմաց ինքնազսպվածություն ցուցաբերել: