Boeing և Airbus ընկերությունները մեծապես տուժել են Թրամփի որոշումից
https://parstoday.ir/hy/news/world-i91024-boeing_և_airbus_ընկերությունները_մեծապես_տուժել_են_Թրամփի_որոշումից
Իրանի միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Boeing և Airbus ինքնաթիռաշինության ընկերությունները 40 միլիարդ դոլարի վնաս են կրելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2018 08:09 Asia/Tehran
  • Boeing և Airbus ընկերությունները մեծապես տուժել են Թրամփի որոշումից

Իրանի միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Boeing և Airbus ինքնաթիռաշինության ընկերությունները 40 միլիարդ դոլարի վնաս են կրելու:

«Բլումբերգ» գործակալության հաղորդմամբ, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու հետևանքով, կասեցվելու է Իրանին Boeing և Airbus ընկերությունների կողմից ինքնաթիռների վաճառքի պայմանագիրը:

Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային համաձայնությունը կնքվելուց հետո, ամերիկյան Boeing  ընկերությունը  20 միլիարդ դոլարի պայմանագիր ստորագրեց ՝ Իրանին ուղևորատար ինքնաթիռներ վաճառելու համար: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը չեղրկելու է պայմանագիրն ՝ այդ երկրին 20 միլիարդ դոլարի վնաս պատճառելով:

Airbus ընկերությունը  ևս Իրանի հետ քսան միլիարդ դոլարի պայմանագիր է ստորագրել , որը նույնպես կասեցվելու է Թրամփի վերջին որոշման պատճառով:

ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվ Մենուչինը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չեղարկվելու է այդ երկու խոշոր ընկերությունների կողմից Իրանին ինքնաթիռներ վաճառելու արտոնագիրը: