Թերեզա Մեյ.«ՀԳՀԾ-ն պետք է պահպանվի»
https://parstoday.ir/hy/news/world-i91076-Թերեզա_Մեյ._ՀԳՀԾ_ն_պետք_է_պահպանվի
Կարևորելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, Բրիտանիայի վարչապետն ընդգծել է.«Բրիտանիան համոզված է ,որ պետք է պահպանել միջուկային համաձայնագիրը»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2018 14:42 Asia/Tehran
  • Թերեզա  Մեյ.«ՀԳՀԾ-ն պետք է պահպանվի»

Կարևորելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, Բրիտանիայի վարչապետն ընդգծել է.«Բրիտանիան համոզված է ,որ պետք է պահպանել միջուկային համաձայնագիրը»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Այսօր Բրիտանիայի համայնքների պալատի  պատգամավորներից մեկը քննադատել է ԱՄՆ-ին, նշելով, որ այդ երկիրը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալով, հակակշռի տակ է առել Իրանի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը: Թերեզա Մեյն արձագանքելով պատգամավորին ասել է.«Նույն կարծիքին են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Երեք երկրներն այդ մասին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել»:

Թերեզա Մեյը հայտարարել է, թե կան այլ հարցեր Իրանի վերաբերյալ, որոնց պետք է հետամուտ լինել: Եվրոպացի դաշնակիցների և միջուկային համաձայնագրի մյուս անդամ երկրների համագործակցությամբ ջանքեր են ծավալվում այս կապակցությամբ:

Նա հավելել է.«Մենք համոզված ենք, որ Իրանի միջուկային համաձայնությունը կարևոր քայլ է աշխարհի անվտանգության գործընթացում և  պետք է պահպանել այն»: