Իրանի դեմ նախկին բոլոր պատժամիջոցները վերականգնվելու են. Սպիտակ տան խոսնակ
Սպիտակ տան խոսնակ Սառա Հուքաբի Սանդերզը չորեքշաբթի օրը տեղեկացրեց Իրանի դեմ նախկին բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին:
«Մինչև ՀԳՀԾ-ն գոյություն ունեցող պատժամիջոցները վերականգնվելու են և ԱՄՆ-ն պատրաստվում է առավել կոշտ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ»,-ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հայտարարել է Սառա Հուքաբի Սանդերզը:
Թրամփը երեքշաբթի գիշեր հայտարարեց Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու և Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին: Սիոնիստական ռեժիմը, Արաբիան, Էմիրություններն ու Բահրեյնը պաշտպանեցին Թրամփի որոշումը:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, հակառակելով Թրամփի քայլին ընդգծեց, որ միջուկային համաձայնության շրջանակներում շարունակվելու է Իրանի հետ ԵՄ-ի համագործակցությունը: Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան նույնպես հայտարարել են, որ հավատարիմ են մնալու ՀԳՀԾ-ին:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, հակազդելով Թրամփի քայլին, հայտարարեց, որ Թեհրանը կշարունակի համաձայնության մեջ մնացած հինգ երկրների հետ համագործակցությունը և եթե Իրանը չօգտվի ՀԳՀԾ-ի շահերից, համապատասխան որոշում կընդունի:
ՀԳՀԾ-ից հրաժարվելու Թրամփի որոշումը քննադատել են նաև Ռուսաստանն ու Չինաստանը: