Իրանի դեմ նախկին բոլոր պատժամիջոցները վերականգնվելու են. Սպիտակ տան խոսնակ
https://parstoday.ir/hy/news/world-i91102-Իրանի_դեմ_նախկին_բոլոր_պատժամիջոցները_վերականգնվելու_են._Սպիտակ_տան_խոսնակ
Սպիտակ տան խոսնակ Սառա Հուքաբի Սանդերզը չորեքշաբթի օրը տեղեկացրեց Իրանի դեմ նախկին բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2018 02:37 Asia/Tehran
  • Իրանի դեմ նախկին բոլոր պատժամիջոցները վերականգնվելու են. Սպիտակ տան խոսնակ

Սպիտակ տան խոսնակ Սառա Հուքաբի Սանդերզը չորեքշաբթի օրը տեղեկացրեց Իրանի դեմ նախկին բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին:

«Մինչև ՀԳՀԾ-ն գոյություն ունեցող պատժամիջոցները վերականգնվելու են և ԱՄՆ-ն պատրաստվում է առավել կոշտ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ»,-ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հայտարարել է Սառա Հուքաբի Սանդերզը:

Թրամփը երեքշաբթի գիշեր հայտարարեց Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու և Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին: Սիոնիստական ռեժիմը, Արաբիան, Էմիրություններն ու Բահրեյնը պաշտպանեցին Թրամփի  որոշումը:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, հակառակելով Թրամփի քայլին ընդգծեց, որ միջուկային համաձայնության շրջանակներում շարունակվելու է Իրանի հետ ԵՄ-ի համագործակցությունը: Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան նույնպես հայտարարել են, որ հավատարիմ են մնալու ՀԳՀԾ-ին:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, հակազդելով Թրամփի քայլին, հայտարարեց, որ Թեհրանը կշարունակի համաձայնության մեջ մնացած հինգ երկրների հետ համագործակցությունը և եթե Իրանը չօգտվի ՀԳՀԾ-ի շահերից, համապատասխան որոշում կընդունի:

ՀԳՀԾ-ից հրաժարվելու Թրամփի որոշումը քննադատել են նաև Ռուսաստանն ու Չինաստանը: