ԱՄՆ որոշել է անվտանգության ոլորտում աջակցել Սիոնիստական ռեժիմին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն ծրագիր է առաջարկել՝ Իսրայելի ռեժիմին անվտանգության բարձր մակարդակի օժանդակություն տրամադրելու վերաբերյալ:
«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իսրայելի անվտանգությանն աջակցող ԱՄՆ-ի օգնության ծրագիրը նախապես առաջարկվել էր 2018 թվականի մարտին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, հանրապետական Իլինա Ռոս Լետինենի և դեմոկրատական Թեդ Դոյչի կողմից:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյզը հայտարարել է, որ երկու կուսակցությունների ծրագիրը կխորացնի Վաշինգտոնի անվտանգության համագործակցությունը Իսրայելի հետ:
Նախագծի համաձայն, ԱՄՆ-ի կողմից առաջիկա հինգ տարիներին Իսրայելի անվտանգության ոլորտին տրամադրվելիք օգնությունը կկազմի տարեկան 3 միլիարդ 300 միլիոն դոլար: