ԱՄՆ որոշել է անվտանգության ոլորտում աջակցել Սիոնիստական ռեժիմին
https://parstoday.ir/hy/news/world-i91142-ԱՄՆ_որոշել_է_անվտանգության_ոլորտում_աջակցել_Սիոնիստական_ռեժիմին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն ծրագիր է առաջարկել՝ Իսրայելի ռեժիմին անվտանգության բարձր մակարդակի օժանդակություն տրամադրելու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2018 12:19 Asia/Tehran
  • ԱՄՆ որոշել է անվտանգության ոլորտում աջակցել Սիոնիստական ռեժիմին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն ծրագիր է առաջարկել՝ Իսրայելի ռեժիմին անվտանգության բարձր մակարդակի օժանդակություն տրամադրելու վերաբերյալ:

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իսրայելի անվտանգությանն աջակցող ԱՄՆ-ի օգնության ծրագիրը  նախապես առաջարկվել էր 2018 թվականի մարտին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, հանրապետական Իլինա Ռոս Լետինենի և դեմոկրատական Թեդ Դոյչի կողմից:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյզը հայտարարել է, որ երկու կուսակցությունների ծրագիրը կխորացնի Վաշինգտոնի անվտանգության համագործակցությունը Իսրայելի հետ: 

Նախագծի համաձայն, ԱՄՆ-ի կողմից առաջիկա հինգ տարիներին Իսրայելի անվտանգության ոլորտին տրամադրվելիք օգնությունը կկազմի տարեկան 3 միլիարդ 300 միլիոն դոլար: