Թուրքիայում կառավարության ընդդիմադիր տասնյակ զինվորականներ ազատազրկման են դատապարտվել
https://parstoday.ir/hy/news/world-i91170-Թուրքիայում_կառավարության_ընդդիմադիր_տասնյակ_զինվորականներ_ազատազրկման_են_դատապարտվել
Թուրքիայի դատախազությունը այդ երկրի տասնյակ զինվորականների, որոնց մեղադրում է 2016 թվականի հուլիսին երկրում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ, դատապարտել է ազատազրկման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2018 14:51 Asia/Tehran
  • Թուրքիայում կառավարության ընդդիմադիր տասնյակ զինվորականներ  ազատազրկման են դատապարտվել

Թուրքիայի դատախազությունը այդ երկրի տասնյակ զինվորականների, որոնց մեղադրում է 2016 թվականի հուլիսին երկրում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ, դատապարտել է ազատազրկման:

Գործում ներառված են 220 զինվորականներ: Նրանց մի մասը մեղադրվում է այսպես կոչված «Խաղաղ խորհրդի» ղեկավարության մեջ։  Նրանց թվում են ռազմաօդային ուժերի հրամանատար Ակին Օզթուրքը, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահի եղբայր Սաբանա Դիսլին, գեներալ–մայոր Մեհմեդ Դիսլին, Էրդողանի նախկին ռազմական օգնական, գնդապետ Ալի Յազիչին։

Այս կապակցությամբ Իզմիրի գլխավոր դատախազն այսօր Թուրքիայի Զինված ուժերում Գյուլենական խմբի գործակալների ձերբակալման ու հետաքննության շրջանակներում,  այդ երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարության 96 սպաների ու զինվորականների ձերբակալման վճիռ է արձակել, որոնցից 65-ը ձերբակալվել են Անկարայում ու Իզմիրում: 

Անկարան Գյուլենական խմբին մեղադրում է 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Ձախողած հեղաշրջումից հետո, Թուրքիայում ավելի քան 50 հազար մարդ է ձերբակալվել Գյուլենական խմբի  հետ կապեր պահպանելու մեջ և մոտ 150 հազար պետական ծառայողներ ազատվել են աշխատանքից: