Իսրայելի պատերազմի նախարարը խոստովանել է այդ ռեժիմի անկարողությունը ռազմական իրավիճակներում
Իսրայելի պատերազմի նախարարը խոստովանել է այդ ռեժիմի անկարողությունը ռազմական և ճգնաժամային իրավիճակներում:
Պաղեստին Ալ-Յոմ կայքի տեղեկացմամբ, անդրադառնալով Իսրայելի օդային ու հրթիռային հարձակումների նկատմամբ Սիրիայի բանակի աննախադեպ հակահարվածներին, Ավիգդոր Լիբերմանն ասել է.«Ներկա պայմաններում մենք անկարող են դիմակայել այս իրավիճակին»:
Լիբերմանը նշել է, որ Ներքին ճակատի հզորացման և փոխադարձ քայլերի դիմաց իսրայելցի քաղաքացիներին պաշտպանելու համար մեկ միլիարդ 400 միլիոն դոլարի կարիք ունեն:
Մտահոգություն հայտնելով Սիրիայի բանակի հակահարվածների շարունակման կապակցությամբ, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարն ասել է.«Մինչև տարեվերջ մտադիր ենք տասնյակ միլիոն դոլար հատկացնել հանրային ապաստարանների բարելավման ու ամրացման նպատակով»:
Նա այս հայտարարությունները կատարել է նրանից հետո, երբ չորեքշաբթի երեկոյան, Սիոնիստական ռեժիմի բանակը հայտարարել է, որ Սիրիան տասնյակ հրթիռներ է արձակել Գոլանի բարձունքների ուղղությամբ: