Բեռլինը պատրաստ է աջակցել գերմանական ընկերություններին, Իրանում գործունեությունը շարունակելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i91236-Բեռլինը_պատրաստ_է_աջակցել_գերմանական_ընկերություններին_Իրանում_գործունեությունը_շարունակելու_համար
Գերմանիայի տնտեսության նախարարը հայտարարել է, որ Բեռլինը պատրաստ է աջակցել գերմանական ընկերություններին՝ Իրանում առևտրական գործունեությունը շարունակելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2018 13:39 Asia/Tehran
  • Բեռլինը պատրաստ է աջակցել գերմանական ընկերություններին, Իրանում գործունեությունը շարունակելու համար

Գերմանիայի տնտեսության նախարարը հայտարարել է, որ Բեռլինը պատրաստ է աջակցել գերմանական ընկերություններին՝ Իրանում առևտրական գործունեությունը շարունակելու համար:

Ռոյտերսի հաղորդմամբ, ուրբաթ օրը, Գերմանիայի տնտեսության նախարար Փիթեր Ալթմայերը նշել է, որ Գերմանիան հիմքեր չունի «Հերմես» արտահանման երաշխիքների սխեման փոխելու համար:

Հերմեսը Գերմանիայի կառավարության արտահանման երաշխիքն է, որ Բեռլինը հատկացնում է այդ երկրից ապրանք արտահանողներին, որպեսզի ներկրող երկրի կողմից  խնդիրների առաջացման դեպքում արտահանող ընկերությունը կարողանա արտահանած ապրանքի գումարն ստանալ Գերմանիայի կառավարությունից:

Հայտնելով որ Գերմանիան ԱՄՆ-ում գործող գերմանական ընկերություններն պաշտպանելու համար ձեռնարկած երաշխիքային ոչ մի միջոց չունի, այդ երկրի տնտեսության նախարարն ասել է. «Այդուհանդերձ Իրանում գործող գերմանական ընկերություներին, որոնք կցանկանան շարունակել իրենց գործունեությունը, օգնություն կցուցաբերվի և իրավական խորհուրդներ կտրվեն»:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու քային ու շրջափակումների վերականգնման խնդրին, Ալթմայերն ասել է.«Սա ավելի շատ նման է պողպատի և ալյումինի համար սահմանված սակագների արդյունքում առաջացած առևտրական ընդհարումներին»: