Մոսկվան հերքել է Դամասկոսին Ս-300 համակարգ վաճառելու լուրը
https://parstoday.ir/hy/news/world-i91240-Մոսկվան_հերքել_է_Դամասկոսին_Ս_300_համակարգ_վաճառելու_լուրը
ՌԴ կառավարությունը հայտարարել է, որ Սիրիային Ս-300 ՀՕՊ համակարգ տրամադրելու որոշում չունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2018 13:44 Asia/Tehran
  • Մոսկվան հերքել է Դամասկոսին Ս-300 համակարգ վաճառելու լուրը

ՌԴ կառավարությունը հայտարարել է, որ Սիրիային Ս-300 ՀՕՊ համակարգ տրամադրելու որոշում չունի:

Ռուսական Իզվեստիա օրաթերթին տված հարցազրույցում, ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Կոժինը հերքել է Դամասկոսին Ս-300 ՀՕՊ համակարգ տրմադրելու մասին տարածված լուրերը:

Ռուս պաշտոնյան ասել է.«Մինչ օրս Սիրիային Ս-300 ՀՕՊ համակարգ տրամադրելու համար ոչ մի բանակցություն չի անցկացվել»:

Կոժինը շեշտել է.«Սիրիայի զորայիններն ունեն այն ամենն ինչ անհրաժեշտ է իրենց»:

Սիրիային Ս-300 ՀՕՊ համակարգ տրամադրելու մասին լուրեր տարածվեցին այն բանից հետո, երբ այդ երկիրը ապրիլի 14-ին հրթիռակոծվեց Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից: