Ջորջ Բուշը ՀԳՀԾ-ից հրաժարվելու պատճառով քննադատել է Դոնալդ Թրամփին
Մայիս 12, 2018 02:43 Asia/Tehran
ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշը զգուշացրել է Իրանի հետ միջուկային համաձայնությունից հրաժարվելու պատճառով ԱՄՆ-ին սպասվող մեկուսացման վտանգի կապակցությամբ:
«Սի Էն Էն» ամերիկյան հեռուստակայանի հաղորդման համաձայն, Ջորջ Բուշն ուրբաթ օրն ասել է. «Խաղաղության հասնելու միակ միջոցը միասնականության ու համագործակցության մեջ է: Իրար կողքի որևէ բան անհնարին չի կարող լինել, բայց պառակտման արդյունքը միայն ձախողումն է լինելու»:
ԱՄՆ բանակի միացյալ շտաբի նախկին պետ Մարթին Դեմփսին նույնպես ՀԳՀԾ-ից հրաժարվելու պատճառով Սպիտակ տանը քննադատելով հայտարարել է. «ՀԳՀԾ-ից հրաժարվելու հարցում ԱՄՆ-ն միայնակ մնաց»:
Պիտակ