Բրիտանիա.«Հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը ՀԳՀԾ-ի կարևորագույն մասն է»
https://parstoday.ir/hy/news/world-i91330-Բրիտանիա._Հակաիրանական_պատժամիջոցների_չեղարկումը_ՀԳՀԾ_ի_կարևորագույն_մասն_է
Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ Իրանի հավատարմության դիմաց Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը մշտապես լինելու է այս համաձայնագրի կարևորագույն մասը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2018 14:32 Asia/Tehran
  • Բրիտանիա.«Հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը ՀԳՀԾ-ի կարևորագույն մասն է»

Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ Իրանի հավատարմության դիմաց Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը մշտապես լինելու է այս համաձայնագրի կարևորագույն մասը»:

Բրիտանիայի ԱԳ նախարարության Միջին Արևելքի հարցերով տեղակալ Ալիսթեր Բերթը ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է.«Միջուկային  գործարքը (ՀԳՀԾ) կատարվել է նախատեսված նպատակի համաձայն»:

Բերթը վերահաստատել է Լոնդոնի հավատարմությունը ՀԳՀԾ-ի պահպանման նկատմամբ: «Այս ոլորտում կշարունակենք համագործակցել ՀԳՀԾ-ի մյուս կողմերի հետ»․ ասել է նա:

Բրիտանիայի ԱԳ նախարարության Միջին Արևելքի հարցերով տեղակալը նշել է. «Լոնդոնն իր եվրոպացի գործընկերների հետ կհամագործակցի պատժամիջոցների վերացումը երաշխավորող  քայլերի ուղղությամբ»:

«ՀԳՀԾ-ն ոչ միայն կարևոր բաղադրիչ է  Իրանի ու Բրիտանիայի հետագա հարաբերություններում, այլև նշանակալի դեր ունի տարածաշրջանային հարաբերություններում և կայունության ու անվտանգության ոլորտում»․ ընդգծել է Բերթը: