Թրամփի որոշման հետևանքով «Ուղեղների արտահոսք» է իրականանում ԱՄՆ Պետդեպարտամենտից
https://parstoday.ir/hy/news/world-i91336-Թրամփի_որոշման_հետևանքով_Ուղեղների_արտահոսք_է_իրականանում_ԱՄՆ_Պետդեպարտամենտից
Ամերիկյան Foreign Policy պարբերականը հաղորդել է,որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու ԱՄՆ նախագահի որոշումից հետո, այդ երկրի Պետդեպարտամենտը հայտնվել է «Ուղեղների արտահոսք» կոչվող երևույթի առջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2018 15:06 Asia/Tehran
  • Թրամփի որոշման հետևանքով «Ուղեղների արտահոսք» է իրականանում ԱՄՆ Պետդեպարտամենտից

Ամերիկյան Foreign Policy պարբերականը հաղորդել է,որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու ԱՄՆ նախագահի որոշումից հետո, այդ երկրի Պետդեպարտամենտը հայտնվել է «Ուղեղների արտահոսք» կոչվող երևույթի առջև:

Ըստ պարբերականի հաղորդման՝ ՀԳՀԾ-ից դուրս գալու Դոնալդ Թրամփի որոշումից հետո  ԱՄՆ Պետդեպարտամենտում փորձագետների աշխատանքից հեռանալը ցույց է տալիս, որ ուղեղների արտահոսք է իրականանում այդ կառույցից: 

ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի որոշումը հայտարարվելուց հետո որոշ վերլուծաբաններ ու պաշտոնյաներ մտահոգություն են հայտնել անցած 18-ամիսների ընթացքում Պետդեպարտամենտի միջուկային զենքի չտարածման բաժնի փորձագետների հեռանալու կապակցությամբ:

ԱՄՆ Պետդեպարտամենտում Իրանի հետ միջուկային համաձայնության իրագործման գծով խորհրդականի ժամանակավոր օգնական Ռիչարդ Ջոնսոնը և ՀԳՀԾ-ի հարցով նախկին համակարգող Ստեֆան Մուլը  վերջերս հրաժարվել են իրենց պաշտոններից: