Թրամփի որոշման հետևանքով «Ուղեղների արտահոսք» է իրականանում ԱՄՆ Պետդեպարտամենտից
Ամերիկյան Foreign Policy պարբերականը հաղորդել է,որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու ԱՄՆ նախագահի որոշումից հետո, այդ երկրի Պետդեպարտամենտը հայտնվել է «Ուղեղների արտահոսք» կոչվող երևույթի առջև:
Ըստ պարբերականի հաղորդման՝ ՀԳՀԾ-ից դուրս գալու Դոնալդ Թրամփի որոշումից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտում փորձագետների աշխատանքից հեռանալը ցույց է տալիս, որ ուղեղների արտահոսք է իրականանում այդ կառույցից:
ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի որոշումը հայտարարվելուց հետո որոշ վերլուծաբաններ ու պաշտոնյաներ մտահոգություն են հայտնել անցած 18-ամիսների ընթացքում Պետդեպարտամենտի միջուկային զենքի չտարածման բաժնի փորձագետների հեռանալու կապակցությամբ:
ԱՄՆ Պետդեպարտամենտում Իրանի հետ միջուկային համաձայնության իրագործման գծով խորհրդականի ժամանակավոր օգնական Ռիչարդ Ջոնսոնը և ՀԳՀԾ-ի հարցով նախկին համակարգող Ստեֆան Մուլը վերջերս հրաժարվել են իրենց պաշտոններից: