ԻԼԻՊ-ը ստանձնեց Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը
ԻԼԻՊ ահաբեկչական խումբը ստանձնել է շաբաթ գիշեր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում իրականացված մահաբեր հարձակման պատասխանատվությունը:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում անհայտ անձի կողմից դաշույնի միջոցով իրականացրած հարձակման հետևանքով զոհվեց մեկ և վիրավորվեց ութ մարդ:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, հարձակումն իրականացվել է Փարիզի «Փալաս Դե Լա Օպերա» հրապարակում:
Գրոհային անձը սպանվել է ոստիկանների կողմից:
Ֆրանսիան 2015 թվականից ի վեր ահաբեկչական աննախադեպ հարձակումների ականատես է:
Հարձակումներից հետո Ֆրանսիայում արտակարգ դրություն է հաստատվել, ինչը շարունակվում է մինչ այսօր:
Արևմտյան երկրներն, այդ թվում Ֆրանսիան, որոնք Միջին Արևելքում և մասնավորապես Սիրիայում հաստատված ահաբեկիչներին աջակցելու համար որևէ ջանք չեն խնայել, այսօր ԻԼԻՊ ահաբեկչական խմբի եվրոպացի անդամների վերադարձի և ահաբեկչական հարձակումների ականատես են: