ԻԼԻՊ-ը ստանձնեց Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը
https://parstoday.ir/hy/news/world-i91348-ԻԼԻՊ_ը_ստանձնեց_Փարիզում_իրականացված_ահաբեկչական_հարձակման_պատասխանատվությունը
ԻԼԻՊ ահաբեկչական խումբը ստանձնել է շաբաթ գիշեր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում իրականացված մահաբեր հարձակման պատասխանատվությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2018 02:56 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ը ստանձնեց Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը

ԻԼԻՊ ահաբեկչական խումբը ստանձնել է շաբաթ գիշեր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում իրականացված մահաբեր հարձակման պատասխանատվությունը:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում անհայտ անձի կողմից դաշույնի միջոցով իրականացրած հարձակման հետևանքով զոհվեց մեկ և վիրավորվեց ութ մարդ:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, հարձակումն  իրականացվել է Փարիզի «Փալաս Դե Լա  Օպերա» հրապարակում:

Գրոհային անձը սպանվել է ոստիկանների կողմից:

Ֆրանսիան 2015 թվականից ի վեր ահաբեկչական աննախադեպ հարձակումների ականատես է:

Հարձակումներից հետո Ֆրանսիայում արտակարգ դրություն է հաստատվել, ինչը շարունակվում է մինչ այսօր:

Արևմտյան երկրներն, այդ թվում Ֆրանսիան, որոնք Միջին Արևելքում և մասնավորապես Սիրիայում հաստատված ահաբեկիչներին աջակցելու համար որևէ ջանք չեն խնայել, այսօր ԻԼԻՊ ահաբեկչական խմբի եվրոպացի անդամների վերադարձի և ահաբեկչական հարձակումների ականատես են: