Եվրոպացիները բոյկոտել են Ղոդսում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը
Ղոդսում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությանը հրավիրված շատ եվրոպական երկրներ բոյկոտել են այդ արարողությունը: Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած որոշման համաձայն՝ 2018 թ. մայիսի 14-ին այդ երկրի դեսպանությունը Թելավիվից պաշտոնական արարողակարգով կտեղափոխվի Ղոդս քաղաքում գտնվող ԱՄՆ հյուպատոսական շենք:
Շատ եվրոպացիներ, ինչպես նաև Ռուսաստանի, Եգիպտոսի ու Մեքսիկայի ներկայացուցիչները չեն մասնակցելու այդ արարողությանը:
Այսօր ամերիկյան պատվիրակությունն առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կմեկնի օկուպացված Պաղեստին այդ արարողությանը մասնակցելու համար:
Ինչպես գրում է «Հաարեց» թերթը՝ Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարությունը հրավեր է ուղարկել 86 դեսպանատներ: Ընդամենը 30 դեսպան է ընդունել այդ հրավերը: