Բրիտանիայում ակտիվիստները ցույց են անցկացրել Բահրեյնի թագավորի այցի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i91426-Բրիտանիայում_ակտիվիստները_ցույց_են_անցկացրել_Բահրեյնի_թագավորի_այցի_դեմ
Բրիտանիայում հակապատերազմական ակտիվիստները ցույց են անցկացրել Բահրեյնի թագավորի այցի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2018 13:24 Asia/Tehran
  • Բրիտանիայում ակտիվիստները ցույց են անցկացրել Բահրեյնի թագավորի այցի դեմ

Բրիտանիայում հակապատերազմական ակտիվիստները ցույց են անցկացրել Բահրեյնի թագավորի այցի դեմ:

Ալ-Ջազիրա հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Բրիտանիայում «Դադադրեցրեք պատերազմը» կենտրոնի ակտիվիստները հանրահավաք անցկացնելով դատապարտել են Բահրեյնի թագավոր՝ Համադ Բեն Իսա Ալե Խալիֆայի այցն այդ երկիր և նրա մասնակցությունը «Ձիերի» տարեկան փառատոնին:

Բրիտանիայում հակապատերազմական ակտիվիստները կառավարությունից պահանջել են դադարեցնել զենքի արտահանումը Բահրեյն և փոխել Ալե Խալիֆայի ռեժիմին հովանավորելու քաղաքականությունը:

Human Rights Watch եւ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների համաձայն՝ Բահրեյնի ռեժիմը Միջին Արևելքում մարդու իրավունքների ոտնահարման գլխավոր գործոններից է:

Բահրեյնցի ընդդիմադիրները Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել կապ հաստատել Բահրեյնի ժողովրդի և ոչ թե կոռումպացված վարչակազմի հետ:

Այդուհանդերձ, Բրիտանիայի կառավարությունը զենքի վաճառքի պայմանագրեր ստորագրելով հովանավորում է Բահրեյնի վարչակազմին: