ՀԳՀԾ-ից հրաժարվելով ԱՄՆ-ը խախտել է միջազգային կարգը
https://parstoday.ir/hy/news/world-i91432-ՀԳՀԾ_ից_հրաժարվելով_ԱՄՆ_ը_խախտել_է_միջազգային_կարգը
«Հիլ» կայքը գրել է, որ ԱՄՆ-ի նախագահը Իրանի հետ միջուկային համաձայնությունից հրաժարվելով, խախտել է համաշխարհային կարգը և այդպիսով խորացել են տարաձայնությունները Եվրամիության հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2018 13:58 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ից հրաժարվելով ԱՄՆ-ը խախտել է միջազգային կարգը

«Հիլ» կայքը գրել է, որ ԱՄՆ-ի նախագահը Իրանի հետ միջուկային համաձայնությունից հրաժարվելով, խախտել է համաշխարհային կարգը և այդպիսով խորացել են տարաձայնությունները Եվրամիության հետ:

«Դոնալդ Թրամփն ՀԳՀԾ-ից հրաժարվելու մասին իր որոշմամբ, սրել է Միջին Արևելքում տիրող լարվածությունը»․ գրել է «Հիլ» կայքը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ Եվրոպան այլևս չի կարող կառչել ԱՄՆ-ին, ինչը գրեթե հաստատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների խորհրդի ավագ անդամ՝ սենատոր Բոբ Մենենդեզը նշել է, որ ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարվելը հարվածում է ԱՄՆ-Եվրոպա միասնությանը:

Նման պայմաններում ԱՄՆ-ն իր նկրտումների իրագործման համար եվրոպացիների կարիքն ունի: Գրել է «Հիլ» կայքի հոդվածագիրը: Ներկայումս ԱՄՆ-Եվրամիություն հարաբերություններն ամենացածր մակարդակում են գտնվում: