Պաղեստինը իսլամ աշխարհի հին վերքը
https://parstoday.ir/hy/news/world-i91486-Պաղեստինը_իսլամ_աշխարհի_հին_վերքը
Պաղեստինի և Երուսաղեմի հարցը սիոնիստական մեծ դավադրության մի օղակն է, որը չի ավարտվելու հաշտվողական պայմանագրերի կնքմամբ, այլև այդ խնդրի կարգավորման միակ ճանապարհն է Իսլամական դիմադրության շարժման հզորացումը և սիոնիստական ոտնձգիչ ռեժիմին դիմակայելը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 14, 2018 14:07 Asia/Tehran

Պաղեստինի և Երուսաղեմի հարցը սիոնիստական մեծ դավադրության մի օղակն է, որը չի ավարտվելու հաշտվողական պայմանագրերի կնքմամբ, այլև այդ խնդրի կարգավորման միակ ճանապարհն է Իսլամական դիմադրության շարժման հզորացումը և սիոնիստական ոտնձգիչ ռեժիմին դիմակայելը:

Անցած տարի, իսլամական երկրների Միջխորհրդարանական միության 13-րդ համագումարի հյուրերի հետ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին Պաղեստինը պաշտպանելը բոլորի պարտականությունն է համարել: Ն. Վ. առաջնորդն ասել է.«Չպետք է ենթադրել, որ Սիոնիստական ռեժիմին դիմակայելն արդյունավետ չի եղել, այլև Աստծո կամոք այդ պայքարն արդյունավորվելու է, ինչպես որ նկատում ենք Դիմադրության շարժումն առաջընթաց է արձանագրել նախորդ տարիների համեմատությամբ»:

Ներկայիս Պաղեստինում տիրող իրավիճակն այդ իրողության մասին է վկայում և տարածաշրջանում արդար ու կայուն խաղաղության հաստատումը հնարավոր է Սիոնիստական ռեժիմի կողմից զավթողականության դադարեցմամբ, գաղթական պաղեստինցիների վերադարձով, Պաղեստինի իրական բնակիչների մասնակցությամբ սոցհարցում անցկացնելով Պաղեստինի ապագան ու համակարգը ճշտելով և ի վերջո Երուսաղմը մայրաքաղաք ճանաչելով Պաղեստին պետության կազմավորմամբ:

Կիրակի երեկոյան, Իրանի արտգործնախարարությունը Պաղեստինի բռնազավթման 70-րդ տարելիցի առիթով հաղորդագրություն տարածելով, հայտարարել է, որ Երուսաղեմը Պաղեստինի անբաժանելի մասն է և իսլամական երեք կարևորագույն սրբավայրերից մեկն է համարվում: Հետևաբար ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ փոխադրելը միջազգային բանաձևերի, այդ թվում թիվ 478 և թիվ 2334 բանաձևերի խախտում է համարվում:

Հաղորդագրության մեջ ասված է.«Անկասկած պաղեստինյան տարածքների բռնազավթման շարունակվելը, սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործխողությունները և Երուսաղեմը այդ ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու և դեսպանությունը Երուսաղեմ փոխադրելու Թրամփի կառավարության անխոհեմ քայլն ավելի են մեծացնելու Պաղեստինի իրավազրկված ժողովրդի կամքը զավթողականությանը դիմակայելու համար»:

Չնայած տարածաշրջանային ու միջազգային հակառակություններին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2017թ. դեկտեմբերի 6-ին Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հռչակեց և ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարեց, որ 2018թ. մայիսի 14-ին դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ է փոխադրելու:

Միջին Արևելքի հարցերի փորձագետ՝ Հասան Ռիվրանն այդ կապակցությամբ ասել է.«Սիոնիստների պատմական կեղծ տվյալների հիմամբ, թե մի օր այդ տարածքում ապրել են հրեաները, այսօր պնդում են, որ այդ տարածքներն իրենց են պատկանում: Սակայն եթե հնարավոր լինի ասել տարածքը որտեղ մի ժամանակ ապրել է մի ժողովուրդ պատկանում է իրեն, այդ հիմնավորմամբ իրանցիներս նույնպես պատմական ինչ-որ ժամանակ եղել ենք Եգիպտոսում ու Հունաստանում և շատ այլ երկրներում: Սիոնիստներն այսօր անհիմն և ապօրինի կերպով են փորձում օրինականության հաղորդել իրենց գոյությանը»:

Ինչպես իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասել.Սսիոնիստները մի օր Նեղոսից Եփրատ կարգախոսն էին վանկարկում, սակայն այսօր իրենց պաշտպանելու համար արգելապատնեշ են կառուցում: Անկասկած Պաղեստինը «Ծովից ծով» պատմական տարածք է և մայրաքաղաքն է Երուսաղեմ, իրողություն, որը հնարավոր չէ խեղել»: