Պուտին-Ամանո բանակցությունները՝ ՀԳՀԾ-ի վերաբերյալ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը կարևորել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը շարունակելու Մոսկվայի ցանկությունը:
Interfox գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում Միջուկային համաձայնության շուրջ ԻԻՀ-ի և ՌԴ-ի ԱԳ նախարարների բանակցություններին զուգընթաց Սոչիում Վլադիմիր Պուտինը հյուրընկալել է Յուկիա Ամանոյին:
ՌԴ ԱԳ խարարությունը հայտարարել է, որ Ամանոյի հետ հանդիպման ժամանակ Պուտինը շեշտել է միջուկային համաձայնությունում մնալու Ռուսաստանի վճռակամությունը:
Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Ամանոյին ՝ «Ռուս ատոմ» կառավարական ընկերության կազմակերպած ATOMEXPO-2018 ցուցահանդեսին մասնակցելու համար:
ՌԴ նախագահն ավելի վաղ ևս մտահոգություն է հայտնել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ՝ կարևորելով այդ միջազգային համաձայնության պահպանումը:
ԱՄՆ-ի նման որոշումից հետո, Ամանոն կրկին անգամ հաստատել է, որ գործակալության ստուգումների զեկույցների համաձայն՝ Իրանը կատարել է ՀԳՀԾ-ի շրջանակում իր բոլոր հանձնառությունները: