Մենք կփրկենք ՀԳՀԾ-ն . Մոգերինի
https://parstoday.ir/hy/news/world-i91536-Մենք_կփրկենք_ՀԳՀԾ_ն_._Մոգերինի
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի օրը Միջազգային անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոնում գումարված նիստում ընդգծել է ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ Բրիտանիայի ու ԵՄ-ի ընդհանուր դիրքորոշումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2018 02:29 Asia/Tehran
  • Մենք կփրկենք ՀԳՀԾ-ն . Մոգերինի

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի օրը Միջազգային անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոնում գումարված նիստում ընդգծել է ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ Բրիտանիայի ու ԵՄ-ի ընդհանուր դիրքորոշումները:

«Անկախ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու, ԵՄ-ն Ֆրանսիայի, Բրիտանիայի ու Գերմանիայի համադրմամբ ու համաձայնությամբ, այս համաձայնությունը կփրկվի»,-հայտարարել է Մոգերինին:

Նրա խոսքերով, այդ հարցով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, երեքշաբթի օրը Բրիտանիայի ԱԳ նախարարը կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի ԻԻՀ ԱԳ նախարարի ներկայությամբ կայանալիք եվրոպական երեք երկրների ԱԳ նախարարների նիստին:

Ի դեպ, Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնն ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը երկուշաբթի օրը Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում են կատարել  ՀԳՀԾ-ի շուրջ:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հանդիպման ժամանակ Ջանսոնն ու Լը Դրիանն ընդգծել են անկախ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու,  համաձայնության պահպանման ուղղությամբ երկու երկրների ջանքերի անհրաժեշտությունը: