Լոնդոնը շարունակելու է Իրանին պատժամիջոցներից զերծ պահելուն ուղղված քայլերը
Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտարարել է , որ իր երկիրը և եվրոպական դաշնակիցները պահպանում են իրենց տեսակետն առ այն, որ միջուկային համաձայնությունը կենսական նշանակություն ունի այդ երկրների անվտանգության համար և իրենք հավատարիմ են մնալու այդ համաձայնությանը:
Երեքշաբթի օրը, Բորիս Ջոնսոնը Բրյուսելում ասել է.«Բրիտանիան ՝ Ֆրանիսյի, Գերմանիայի և Եվրամիության կողքին, պաշտպանելու է Իրանին պատժամիջոցներից զերծ պահելուն ուղղված քայլերը և կատարելու է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում իր պարտավորությունները»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
Բորիս Ջոնսոնը շեշտել է, որ Բրիտանիան համագործակցելու է Ֆրանսիայի և Գերմանիայի հետ ՝ հնարավոր լավագույն լուծումը գտնելու համար:
«Բրյուսելում ԻԻՀ ԱԳ նախարարի հետ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը հնարավորություն է՝ բանակցելու միջուկային համաձայնության նկատմամբ հավատարմությունը պահպանելով, Իրանին պատժամիջոցներից զերծ պահելուն ուղղված քայլերի եղանակները քննարկելու համար».-ասել է Ջոնսոնը: