Լոնդոնը շարունակելու է Իրանին պատժամիջոցներից զերծ պահելուն ուղղված քայլերը
https://parstoday.ir/hy/news/world-i91604-Լոնդոնը_շարունակելու_է_Իրանին_պատժամիջոցներից_զերծ_պահելուն_ուղղված_քայլերը
Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտարարել է , որ իր երկիրը և եվրոպական դաշնակիցները պահպանում են իրենց տեսակետն առ այն, որ միջուկային համաձայնությունը կենսական նշանակություն ունի այդ երկրների անվտանգության համար և իրենք հավատարիմ են մնալու այդ համաձայնությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2018 14:22 Asia/Tehran
  • Լոնդոնը շարունակելու է Իրանին պատժամիջոցներից զերծ պահելուն ուղղված քայլերը

Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտարարել է , որ իր երկիրը և եվրոպական դաշնակիցները պահպանում են իրենց տեսակետն առ այն, որ միջուկային համաձայնությունը կենսական նշանակություն ունի այդ երկրների անվտանգության համար և իրենք հավատարիմ են մնալու այդ համաձայնությանը:

Երեքշաբթի օրը,  Բորիս Ջոնսոնը Բրյուսելում ասել է.«Բրիտանիան ՝ Ֆրանիսյի, Գերմանիայի և Եվրամիության կողքին, պաշտպանելու է Իրանին պատժամիջոցներից զերծ պահելուն ուղղված քայլերը և կատարելու է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում իր պարտավորությունները»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

Բորիս Ջոնսոնը շեշտել է, որ Բրիտանիան համագործակցելու է Ֆրանսիայի և Գերմանիայի հետ ՝ հնարավոր լավագույն լուծումը գտնելու համար:

«Բրյուսելում ԻԻՀ ԱԳ նախարարի հետ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը հնարավորություն է՝ բանակցելու միջուկային համաձայնության նկատմամբ հավատարմությունը պահպանելով, Իրանին պատժամիջոցներից զերծ պահելուն ուղղված քայլերի եղանակները քննարկելու համար».-ասել է Ջոնսոնը: