Պաղեստինի հարցով ԱԽ-ի նիստը որևէ արդյունք չունեցավ
Պաղեստինի հարցով ԱԽ-ի հրավիրած արտահերթ նիստը երեքշաբթի գիշեր ավարտվեց առանց որոշակի արդյունքի:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պաղեստինում վերջին իրադարձությունների հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստում անդամների մեծ մասը պահանջեցին Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների վերջին կոտորածի կապակցությամբ հետաքննություն անցկացնել:
Այս կապակցությամբ բանաձևի նախագիծը չորեքշաբթի օրը կներկայացվի ԱԽ-ի անդամներին:
Միևնույն ժամանակ, Միջին Արևելքի հարցերում ՄԱԿ-ի համադրող Նիկոլայ Մլադենովն այս նիստում Իսրայելի ռեժիմից ու Եգիպտոսից պահանջեց վիրավորած պաղեստինցիներին շտապ կերպով Գազայից դուրս բերելու հնարավորություն ստեղծել:
ԱԽ-ում Քուվեյթի ներկայացուցիչն էլ իր ելույթում դատապարտեց Գազայում մի խումբ պաղեստինցի քաղաքացիների սպանելու Սիոնիստական ռեժիմի քայլը և դա դեմ համարեց միջազգային օրենքներին:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին, պաշտպանելով պաղեստինցիներին կոտորածի ենթարկելու Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները հայտարարեց, որ Գազայի տարածաշրջանում բռնարարքների ազդակը «Համաս»-ն է:
ՄԱԿ-ի և իրավապաշտպան կազմակերպությունների անարժանության պայմաններում ԱՄՆ կառավարությունը երկուշաբթի օրը Թել Ավիվից Ղոդս փոխադրեց իր դեսպանատունը, ինչն արժանացավ Պաղեստինի ժողովրդի ծավալուն ու համընդհանուր բողոքին: Միևնույն ժամանակ, պաղեստինցի բողոքարարների հանդեպ սիոնիստների վայրագ քայլերի հետևանքով նահատակվեցին 59 պաղեստինցիներ, այդ թվում ութ ամսական մի նորածին երեխա և վիրավորվեց շուրջ 3000 մարդ: