Մերկել.«ՀԳՀԾ-ն կատարյալ չէ,սակայն այն պետք է պահպանվի»
Գերմանիայի կանցլերն ասել է.«Եվրոպական երկրների կարծիքով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը կատարյալ չէ ,սակայն չնայած ԱՄՆ-ի դուրս գալուն, այն պետք է պահպանվի»:
Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալություը, այսօր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի գագաթնաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է.«Եվրամիության երկրները համոզված են ,որ ՀԳՀԾ-ն կատարյալ չէ,սակայն պնդում են,որ այն պետք է պահպանվի»:
Մերկելը հավելել է.« Եվրամիությունում բոլորը նույն տեսակետն ունեն ու համոզված են ,որ պետք է շարունակել մնալ Իրանի հետ միջուկային համաձայնագրում»:
«Պետք է Իրանի հետ ավելի շատ բանակցություններ անցկացնել հրթիռային ծրագրի նման հարցերի շուրջ»,հավելել է Մերկելը:
Հիշեցնենք,որ 2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ-ն դուրս եկավ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից և ստորագրեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները 90 և 180 օր ժամկետներում վերականգնելու հրամանագիրը: