Եվրոպական երեք երկրներ համաձայնության են եկել պահպանել ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/world-i91788-Եվրոպական_երեք_երկրներ_համաձայնության_են_եկել_պահպանել_ՀԳՀԾ_ն
Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի ղեկավարները Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած եռակողմ գագաթաժողովից հետո կրկին կոչ արեցին պահպանել ՀԳՀԾ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2018 14:05 Asia/Tehran
  • Եվրոպական  երեք երկրներ համաձայնության են եկել պահպանել ՀԳՀԾ-ն

Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի ղեկավարները Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած եռակողմ գագաթաժողովից հետո կրկին կոչ արեցին պահպանել ՀԳՀԾ-ը:

Ալմայադին ցանցի հաղորդման համաձայն, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելըշ համատեղ հաղորդագրությամբ ընդգծել են, որ միջուկային համաձայնությունը ստորագրող բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան ՀԳՀԾ-ի բոլոր պայմաններին:

Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան, Իրանին   կոչ են արել կատարել իր ստանձնած պարտավորությունները և ընդգծել են որ իրենք ևս հավատարիմ կմնան ՀԳՀԾ-ին:

Հայտարարությունում անդրադարձ կա նաև  Իրանի հրթիռային ծրագրին  և տարածաշրջանային գործունեությանը:

 Չորեքշաբթի օրը Սոֆիայում անցկացված ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարների նիստի շրջանակում, Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի ղեկավարները եռակողմ հանդիպում են ունեցել ՀԳՀԾ-ի քննարկման շուրջ: 

Միևնույն ժամանակ եվրոպացիները քննադատել  են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրմափի՝ ՀԳՀԾ-ից դուրս գալու քայլը: