Վենդի Շերմանը քննադատել է ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ նախագահի քայլը
https://parstoday.ir/hy/news/world-i91798-Վենդի_Շերմանը_քննադատել_է_ՀԳՀԾ_ից_հրաժարվելու_ԱՄՆ_նախագահի_քայլը
ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյան ասել է.«Այս երկրի նախագահը նախկին նախագահ Բարաք Օբամայի ձեռքբերումը ոչնչացնելու նպատակով դուրս եկավ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից»: Այս մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվամական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2018 14:48 Asia/Tehran
  • Վենդի Շերմանը քննադատել է ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ նախագահի քայլը

ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյան ասել է.«Այս երկրի նախագահը նախկին նախագահ Բարաք Օբամայի ձեռքբերումը ոչնչացնելու նպատակով դուրս եկավ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից»: Այս մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվամական գործակալությունը:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի տեղակալ և այդ երկրի բանակցող թիմի նախագահ Վենդի Շերմանը հինգշաբթի օրն ասել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատճառներից մեկը հանրապետականների գոհունակությունը շահելն է եղել»:

Շերմանը հստակեցրել է.«Թրամփն այդ քայլով փորձել է ընդհանրացնել ՀԳՀԾ-ի վերաբերյալ Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի անհանգստությունը»:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ-ն դուրս եկավ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից և ստորագրեց   Իրանի նկատմամբ պատժամիջոցները  90 և 180 օր ժամկետներում  վերականգնելու հրամանագիրը: Թրամփի այդ քայլը դատապարտեցին ներքին ու միջազգային  շրջանակները: