Էրդողան.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո տարածաշրջանում ճգնաժամը սրվել է»
https://parstoday.ir/hy/news/world-i92156-Էրդողան._ՀԳՀԾ_ից_ԱՄՆ_ի_հրաժարվելուց_հետո_տարածաշրջանում_ճգնաժամը_սրվել_է
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անընդունելի է համարել ՀԳՀԾ-ի համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարվելը, նշելով, որ այդ քայլի պատճառով Միջին Արևելքում ճգնաժամը սրվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2018 07:40 Asia/Tehran
  • Էրդողան.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո տարածաշրջանում ճգնաժամը սրվել է»

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անընդունելի է համարել ՀԳՀԾ-ի համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարվելը, նշելով, որ այդ քայլի պատճառով Միջին Արևելքում ճգնաժամը սրվել է:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի երեկոյան, Անկարայում արտասահմանյան երկրների դեսպանների իֆթարի (ծոմը բացելու) հանդիսության ժամանակ, Էրդողանը նշել է, որ միջազգային խաղաղությանը վնաս պատճառած արտաքին քաղաքականություններից էին Իրանի միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարվելը և Ղոդսում տեղի ունեցած քայլերը:

Թուրքիայի նախագահն առանց որևէ երկրի անունը նշելու, սակայն անուղղակիորեն ակնարկելով ԱՄՆ-ին, ասել է.«Վերջերս նկատում ենք, որ որոշ երկրներ հեղինակազրկում են դիվանագիտական ճանապարհը, որը պետք է միջոց լինի ճգնաժամերի կարգավորման համար»:

Նշելով, որ ավելի քան 15 հազար միջուկային զենքի տերերն ավելի են սպառնում աշխարհին, Էրդողանն ասել է.«Նման պայմաններում ինչու են սպառնալիք համարվում ատոմակայան ունեցող պետությունները»:

Էրդողանն ասել է.«Երբեք չենք զիջի սրբազան Երուսաղեմի հանդեպ մեր իրավունքները և միայնակ չենք թողնի մեր առաջին ղիբլան, որը տասնյակ տարիներ բռնազավթվել է սիոնիստական ռեժիմի կողմից»: