Էրդողան.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո տարածաշրջանում ճգնաժամը սրվել է»
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անընդունելի է համարել ՀԳՀԾ-ի համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարվելը, նշելով, որ այդ քայլի պատճառով Միջին Արևելքում ճգնաժամը սրվել է:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի երեկոյան, Անկարայում արտասահմանյան երկրների դեսպանների իֆթարի (ծոմը բացելու) հանդիսության ժամանակ, Էրդողանը նշել է, որ միջազգային խաղաղությանը վնաս պատճառած արտաքին քաղաքականություններից էին Իրանի միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարվելը և Ղոդսում տեղի ունեցած քայլերը:
Թուրքիայի նախագահն առանց որևէ երկրի անունը նշելու, սակայն անուղղակիորեն ակնարկելով ԱՄՆ-ին, ասել է.«Վերջերս նկատում ենք, որ որոշ երկրներ հեղինակազրկում են դիվանագիտական ճանապարհը, որը պետք է միջոց լինի ճգնաժամերի կարգավորման համար»:
Նշելով, որ ավելի քան 15 հազար միջուկային զենքի տերերն ավելի են սպառնում աշխարհին, Էրդողանն ասել է.«Նման պայմաններում ինչու են սպառնալիք համարվում ատոմակայան ունեցող պետությունները»:
Էրդողանն ասել է.«Երբեք չենք զիջի սրբազան Երուսաղեմի հանդեպ մեր իրավունքները և միայնակ չենք թողնի մեր առաջին ղիբլան, որը տասնյակ տարիներ բռնազավթվել է սիոնիստական ռեժիմի կողմից»: