Մոսկվա .«Սիրիայից իրանական ուժերին հեռացնելու ԱՄՆ պահանջն անօրինական է»
Ռուսաստանը շեշտել է, որ Սիրիայից իրանական ուժերին հեռացնելու ԱՄՆ պահանջն անօինական է:
«Ալմայադին» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ միջազգային կառույցներում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Վիեննայում ասել է .«Սիրիայից իրանական ուժերին հեռացնելու ԱՄՆ պահանջն անօրինական է»:
«ԱՄՆ-ը գտնվում է օվկիանոսի մյուս կողմում և ոչ մի հիմնավրում չկա նրա կողմից նման պահանջներ ներկայացվելու համար».-ասել է Ուլյանովը:
Ավելի վաղ, ռուս պաշտոնյան անպատասխանատու և անտրամաբանական էր որակել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոի հայտարարությունները, նշելով.«Այդ պահանջներն այնքան անհիմն են, որ դրանց շուրջ համաձայնության գալու ոչ մի հեռանկար չկա»:
Ուլյանովն անդրադարձել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով նախատեսված հանձնառություններն Իրանի կողմից կատարելուն, ասելով .«ԱՄՆ-ն էայն երկիրը, որը բացահայտորեն ոտնահարել է իր պարտավորությունները»: