Հյուսիսային Կորեան ոչնչացրել է միջուկային փորձարկման կենտրոնը
https://parstoday.ir/hy/news/world-i92292-Հյուսիսային_Կորեան_ոչնչացրել_է_միջուկային_փորձարկման_կենտրոնը
Հյուսիսային Կորեան ոչնչացրել է Punggye-ri միջուկային փորձարկման կենտրոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2018 12:58 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան ոչնչացրել է  միջուկային փորձարկման կենտրոնը

Հյուսիսային Կորեան ոչնչացրել է Punggye-ri միջուկային փորձարկման կենտրոնը:

Յունհապ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Հյուսիսային Կորեան հայտարարել է որ հինգշաբթի օրը օտարերկրյա լրագրողների ներկայությամբ ոչնչացրել է Punggye-ri  միջուկային փորձարկման վայրը:

Հաղորդման համաձայն,  Punggye-ri-ն Հյուսիսային Կորեայի միջուկային փորձակման ամենակարևոր կենտրոնն էր համարվում:  

Panmunjom սահմանային գյուղում  երկու Կորեաների ղեկավարների հանդիպման արդյունքում համաձայնություն կայացավ ոչնչացնել Հյուսիսային Կորեայի միջուկային օբյեկտը: Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարները նաև  խոսել են Կորեական թերակղզին միջուկային զենքից մաքրելու  և խաղաղության պայմանագրի ստորագրության մասին:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել էր որ նախքան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպումը  որոշել է դադարեցնել այս միջուկային օբյեկտը: