Մոգերինի.«ՀԳՀԾ-ի պահպանումը փորձաքար է Եվրամիության համար»
https://parstoday.ir/hy/news/world-i92314-Մոգերինի._ՀԳՀԾ_ի_պահպանումը_փորձաքար_է_Եվրամիության_համար
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանումը փորձաքար է Եվրամիության համար»:Այս մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2018 15:08 Asia/Tehran
  • Մոգերինի.«ՀԳՀԾ-ի պահպանումը փորձաքար է Եվրամիության համար»

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանումը փորձաքար է Եվրամիության համար»:Այս մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:

Այսօր Բրյուսելում բիզնեսին նվիրված եվրոպական գագաթաժողովում ունեցած ելույթի ժամանակ, ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ՀԳՀԾ-ի կապակցությամբ ասել է.«Սա  փորձաքար է Եվրամիության համար, որպեսզի եվրոպացիներն իրենք կայացնեն իրենց վերաբերող որոշումները»:

«Պետք է մեր ինքնիշխանությունն ի ցույց դնենք և պահպանենք մեր շահերը».հավելել է նա:

Մոգերինին  նշել է.«Պետք է իրանցիների նման հարգենք  ՀԳՀԾ-ն և պահպանենք այն»:

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարն այն դեպքում է նման հայտարարությամբ հանդես եկել, երբ ԱՄՆ-ի իշխանությունները  ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալուց հետո, Եվրոպական երկրներին զգուշացրել են, որ Իրանի հետ տնտեսական համագործակցություն ունենալու դեպքում կենթարկվեն պատժամիջոցների:

Եվրոպացի պաշտոնյաները մշտապես ընդգծել են ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը : Նրանք հայտարարել են, որ չեն հետևելու ԱՄՆ-ի քաղաքականություններին: