Մոգերինի.«ՀԳՀԾ-ի պահպանումը փորձաքար է Եվրամիության համար»
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանումը փորձաքար է Եվրամիության համար»:Այս մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
Այսօր Բրյուսելում բիզնեսին նվիրված եվրոպական գագաթաժողովում ունեցած ելույթի ժամանակ, ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ՀԳՀԾ-ի կապակցությամբ ասել է.«Սա փորձաքար է Եվրամիության համար, որպեսզի եվրոպացիներն իրենք կայացնեն իրենց վերաբերող որոշումները»:
«Պետք է մեր ինքնիշխանությունն ի ցույց դնենք և պահպանենք մեր շահերը».հավելել է նա:
Մոգերինին նշել է.«Պետք է իրանցիների նման հարգենք ՀԳՀԾ-ն և պահպանենք այն»:
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարն այն դեպքում է նման հայտարարությամբ հանդես եկել, երբ ԱՄՆ-ի իշխանությունները ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալուց հետո, Եվրոպական երկրներին զգուշացրել են, որ Իրանի հետ տնտեսական համագործակցություն ունենալու դեպքում կենթարկվեն պատժամիջոցների:
Եվրոպացի պաշտոնյաները մշտապես ընդգծել են ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը : Նրանք հայտարարել են, որ չեն հետևելու ԱՄՆ-ի քաղաքականություններին: