Պուտինն ու Մակրոնը խորհրդակցել են ՀԳՀԾ-ի շուրջ
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Սանկտ Պետերբուրգում գումարված տնտեսական միջազգային համաժողովի շրջանակներում զրուցել են միջազգային տարբեր հարցերի, այդ թվում՝ ՀԳՀԾ-ի շուրջ:
ԻՌՆԱ-ն հինգշաբթի օրը հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ Փարիզն ու Մոսկվան կարող են ՀԳՀԾ-ի, Սիրիայի ու Ուկրաինայի նման կարևոր հարցերի շուրջ համագործակցել:
Մակրոնն ընդգծել է ՀԳՀԾ-ի պահպանման համար լուծումներ գտնելու ուղղությամբ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը:
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է նաև երկկողմ համագործակցությունների հարցը:
Հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահն ընդգծել է Մոսկվա-Փարիզ համագործակցությունների, մասնավորապես՝ տնտեսական ու առևտրական բնագավառներում համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը: