Մայիս 25, 2018 12:56 Asia/Tehran
  • Ռուսաստանը հակադարձել է Մալայզիայի ուղևորատար ինքնաթիռի կործանման մեջ դերակատար լինելու մեղադրանքին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Մալայզիայի ուղևորատար ինքնաթիռի կործանման մեջ դերակատար լինելու մեղադրանքը:

ԻՏԱՌ ՏԱՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հակադարձելով Դոնբասում Մալայզիայի ուղևորատար ինքնաթիռի կործանման մասին միջազգային փաստահավաք խմբի հրապարակած զեկույցին, ՌԴ ՊՆ-ը հայտարարել է, որ Ռուսաստանի բանակի հրթիռային համակարգերից ոչ մեկը չի հատել Ուկրաինայի հետ սահմանը:

ՌԴ ՊՆ-ը հայտարարել է, որ քննիչներն անտեսել են դեպքի ականատեսների հայտարարությունները և նրանց վկայությունն այն մասին, որ հրթիռ է արձակվել Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքից:

2014թ. հուլիսի 17-ին, Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթ իրականացնող օդանավի կործանման հետևանքով զոհվել էր 298 մարդ:

Պիտակ