Թուրքիան ընդգծել է թուրքական ընկերություններին ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմաց պաշտպանելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i92358-Թուրքիան_ընդգծել_է_թուրքական_ընկերություններին_ԱՄՆ_ի_պատժամիջոցների_դիմաց_պաշտպանելու_անհրաժեշտությունը
Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակը տեղեկացրել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմաց իր ընկերությունների պաշտպանության ուղղությամբ Անկարայի ջանքերի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2018 12:56 Asia/Tehran
  • Թուրքիան ընդգծել է թուրքական ընկերություններին ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմաց պաշտպանելու անհրաժեշտությունը

Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակը տեղեկացրել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմաց իր ընկերությունների պաշտպանության ուղղությամբ Անկարայի ջանքերի մասին:

Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Համի Աքսոյն ուրբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Իրանի հետ համագործակցության պատճառով թրքական ընկերությունների դեմ ԱՄՆ—ի նոր պատժամիջոցներին, ասել է . «Թուրքիան կանի ամեն ինչ որպեսզի իր ընկերություններին պաշտպանի  Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմաց»:

Աքսոյն անդրադարձել է նաև Թուրքիային «Էֆ 35» տեսակի ռազմական ինքնաթիռների վաճառքն արգելող ԱՄՆ Կոնգրեսի նախագծին: Նա ասել է. «Այս նախագծի գործադրումը կարժանանա  Թուրքիայի խիստ հակազդեցությանը»:

«ԱՄՆ-ն պիտի հարգի այլ երկրների հանդեպ իր պարտավորությունները»,-հավելել է Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակը:

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյփեքչին ավելի վաղ հակազդելով ՀԳՀԾ-ն լքելու և Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի քայլին «CNN Türk» հեռուստակայանին ասել է. «Իր տնտեսական շահերից ելնելով Թուրքիան չի համագործակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ»: