Թուրքիան ընդգծել է թուրքական ընկերություններին ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմաց պաշտպանելու անհրաժեշտությունը
Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակը տեղեկացրել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմաց իր ընկերությունների պաշտպանության ուղղությամբ Անկարայի ջանքերի մասին:
Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Համի Աքսոյն ուրբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Իրանի հետ համագործակցության պատճառով թրքական ընկերությունների դեմ ԱՄՆ—ի նոր պատժամիջոցներին, ասել է . «Թուրքիան կանի ամեն ինչ որպեսզի իր ընկերություններին պաշտպանի Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմաց»:
Աքսոյն անդրադարձել է նաև Թուրքիային «Էֆ 35» տեսակի ռազմական ինքնաթիռների վաճառքն արգելող ԱՄՆ Կոնգրեսի նախագծին: Նա ասել է. «Այս նախագծի գործադրումը կարժանանա Թուրքիայի խիստ հակազդեցությանը»:
«ԱՄՆ-ն պիտի հարգի այլ երկրների հանդեպ իր պարտավորությունները»,-հավելել է Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակը:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյփեքչին ավելի վաղ հակազդելով ՀԳՀԾ-ն լքելու և Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի քայլին «CNN Türk» հեռուստակայանին ասել է. «Իր տնտեսական շահերից ելնելով Թուրքիան չի համագործակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ»: