Թրամփը Պենտագոնին կոչ արեց պատրաստ լինել Հյուսիսային Կորեայի հավանական դիմակայման համար
https://parstoday.ir/hy/news/world-i92362-Թրամփը_Պենտագոնին_կոչ_արեց_պատրաստ_լինել_Հյուսիսային_Կորեայի_հավանական_դիմակայման_համար
ԱՄՆ նախագահն այդ երկրի բանակին ու պաշտպանության նախարարությանը կոչ արեց Հյուսիսային Կորեայի հավանական դիմակայման համար պատրաստ լինել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2018 13:04 Asia/Tehran
  • Թրամփը Պենտագոնին կոչ արեց պատրաստ լինել  Հյուսիսային Կորեայի հավանական դիմակայման համար

ԱՄՆ նախագահն այդ երկրի բանակին ու պաշտպանության նախարարությանը կոչ արեց Հյուսիսային Կորեայի հավանական դիմակայման համար պատրաստ լինել:

«Դեբքա Ֆայլ» ինտերնետային կայքը մի հաղորդման մեջ գրել է. «Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումը չեղարկելուց հետո Դոնալդ Թրամփը զրուցել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի և ԶՈՒ հրամանատարների հետ և ընդգծել է Հյուսիսային Կորեայի ցանկացած սանձարձակ քայլը դիմակայելու համար ռազմական պատրաստվածության անհրաժեշտությունը»:

Համաձայն այս հաղորդման, ԱՄՆ նախագահը նաև տեղեկացրել է նման գործողության ֆինանսական բեռը կիսելու կապակցությամբ Ճապոնիայի ու Հարավային Կորեայի հետ բանակցության մասին:

«Նյու Յորք Թայմզ»-ն անդրադառնալով այն կետին, որ Կիմ Չեն Ընի Թրամփի հանդիպման չեղարկումը սրել է երկու երկրի հարաբերություններում լարվածությունը, հավելել է. «ԱՄՆ-ի վարչակազմը որ առաջնորդվում է ազգային անվտանգության ծայրահեղական խորհրդական Ջոն Բոլտոնի կողմից կրկին անգամ գնահատում է ռազմական այլընտրանքները»:

Այն պայմաններում, երբ հունիսի 12-ին Սինգապուրում սպասվում էր Թրամփի ու Կիմ Չեն Ընի հանդիպումն ԱՄՆ նախագահը հինգշաբթի օրը չսպասված կերպով չեղարկեց այդ հանդիպումը: