Ռուսաստանը դեմ է Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության շարունակմանը
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է. «Մոսկվան դեմ է Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության շարունակմանը»:
Երկուշաբթի օրը Սերգեյ Լավրովն ասել է. «Սիրիայի Ալ-Թենեֆ տարածքում ամերիկյան զորքերի ներկայության շարունակման համար ոչ մի պատճառ չկա»:
«Այս տարածքը ստեղծվել է արհեստական պատճառներով և ամերիկացիների ներկայության պատճառները ռազմական առումով տրամաբանված չեն». ավելացրել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է. «Սիրիայում ԻԼԻՊ-ի հետ առնչվող ահաբեկչական խմբերն ավելի են ակտիվացել Ալ-Թենեֆում և ամերիկյան ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններում»:
Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ տարածքի իրավիճակը չի համապատասխանում Սիրիայի հարավում ապաէսկալացիոն գոտիների կազմակերպման համար Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռքբերված համաձայնությանը:
Ալ-Թենեֆը գտնվում է Սիրիայի Ալ-Բադիա անապատում է Սիրիա-Իրաք-Հորդանան սահմանայի եռանկյան տարածքում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ պահանջել էր Սիրիայի տարածքից ամերիկյան զորքերի հեռացումը: