Մերկելը զգուշացրել է աշխարհում միահեծանության տարածման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i92646-Մերկելը_զգուշացրել_է_աշխարհում_միահեծանության_տարածման_կապակցությամբ
Գերմանիայի կանցլերը, զգուշացնելով աշխարհում միահեծանության վտանգի տարածման կապակցությամբ հայտարարել է, որ դա մեծացնում է ընթացիկ դարում ռազմական ու առևտրական առճակատումների ու աղետների վտանգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2018 02:49 Asia/Tehran
  • Մերկելը զգուշացրել է աշխարհում միահեծանության տարածման կապակցությամբ

Գերմանիայի կանցլերը, զգուշացնելով աշխարհում միահեծանության վտանգի տարածման կապակցությամբ հայտարարել է, որ դա մեծացնում է ընթացիկ դարում ռազմական ու առևտրական առճակատումների ու աղետների վտանգը:

«Ռոյետզ»-ի հաղորդման համաձայն Անգելա Մերկելը երկուշաբթի օրն անուղղակիորեն խոսելով ԱՄՆ-ի կառավարության քաղաքականության մասին, ասել է. «Միջազգային համաձայնություններն ու կառույցները կանգնած են թուլանալու վտանգի առաջ և սա մտահոգիչ է, քանի որ համաշխարհային ներկա բազմակողմ համակարգը անցյալ դարի համաշխարհային պատերազմներից երկրների քաղած դասերի արդյունքն է»:

«Հետզհետե վերանում է Համաշխարհային երկրորդ պատերազմը ճաշակած սերունդը: Նրանք այդ սարսափելի փորձից դասեր քաղեցին, որի համաձայն պետք է ձգտեն հաստատել բարեկամություն  ու հրաժարվեն թշնամությունից»,-ընդգծել է Գերմանիայի կանցլերը:

Մերկելն անդրադառնալով ԱՄՆ-ի հետ Եվրոպայի առևտրական տարաձայնություններին, ասել է. «Ամեն դեպքում Եվրոպան ոչ թե սպառնալիքի ու բռնության, այլ Վաշինգտոնի հետ առևտրական բանակցության է ձգտում»: